Կարևոր իրադարձություններ

Իրանն ԱՄՆ-ին ուղղված բողոքի նոտա է հանձնել Շվեյցարիային՝ իր ԿԲ-ի սառեցված ակտիվների առիթով

26 Ապրիլ, 2016 18:10
Իրանն ԱՄՆ-ին ուղղված բողոքի նոտա է հանձնել Շվեյցարիային՝ իր ԿԲ-ի սառեցված ակտիվների առիթով

ԱՄՆ-ի բանկերում Իրանի սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ Սիացյալ Նահանգների Գերագույն դատարանի վճռի առնչությամբ Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա Է հանձնել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանությանը, որն Իսլամական Հանրապետությունում ներկայացնում Է ԱՄՆ-ի շահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շվեյցարիայի դեսպանը, որը ներկայացնում Է Իրանում ԱՄՆ-ի շահերը, կանչվել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոք նոտա են հանձնել ՝ շուրջ 2 միլիարդ սառեցված իրանական ակտիվները 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին հանձնելու վերաբերյալ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի՝ վերջերս կայացրած վճռի առնչությամբ»,- ասված Է Մեհր գործակալության հաղորդագրության մեջ:  

ԱՄՆ-ի դատարանը 2007 թվականի իր վճռում հենվել Է այն հայցվորների կարծիքի վրա, որոնք գտնում Էին, թե պայթյունն իրականացրել են Լիբանանի շիաների «Հըզբոլլահ» շարժման զինյալներն՝ իրանցի պաշտոնատար անձանց ակտիվ օժանդակությամբ: Փոխհատուցումների վճարումը ենթադրվում Է կատարել Իրանի Կենտրոնական բանկի ունեգումարների հաշվին, որոնք պահվում են Միացյալ Նահանգների Citibank բանկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին