Կարևոր իրադարձություններ

Իսլամականները Պալմիրայի փլատակների վրա մահապատժի են ենթարկել մարդկանց

27 Հոկտեմբեր, 2015 10:00
Իսլամականները Պալմիրայի փլատակների վրա մահապատժի են ենթարկել մարդկանց

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները մահապատժի են ենթարկել մարդկանց Սիրիայի Պալմիրայի փլատակների վրա: Այս մաիսն հայտնում է РИА Новости-ին` հղում տալով թուրքական լրատվամիջոցներին:

Գրոհայինները պայթեցրել են նաև Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագույն սյուները: Թե ինչ քանակությամբ սյուներ են եղել և որ դարաշրջանին են պատկանել՝ հայտնի չէ:

Նշենք, որ Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 6 օբյեկտներից մեկն է, որն անցել է գրոհայինների հսկողության տակ մայիսի կեսերին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին