Կարևոր իրադարձություններ

Հաստատված կարելի Է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ. «Հայկական ժամանակ»

26 Ապրիլ, 2016 08:23
Հաստատված կարելի Է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ. «Հայկական ժամանակ»

«Հաստատված կարելի Է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն, ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ Է: Խնդիրն այն Է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։ Ահաբեկչական ակտի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ պայթուցիկը լցոնված լինի մետաղական կտորներով, որպեսզի զոհերի թիվը ավելի մեծ լինի։

 

Այսինքն, հավանականաթյռն կա, որ տեղի Է ունեցել պատահական պայթյուն՝ որևէ մեկը իր հետ տեղավոխելիս է եղել ինչ որ պայթուցիկ նյութ, որն էլ պատահաբար պայթել Է: Բայց այդ վարկածի դեմ խոսում է պայթյունի ուժգնությունը։ Նախնական դիտարկումների համաձայն պայթյունը 250– 300 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկի համարժեք հզորություն է ունեցել։ Որպեսզի այդպիսի պայթյուն լինի ոչ ռազմական նշանակության պայթացիկ նյութերից, ապա դրա քանակաթյռնը պետք Է լինի մի քանի տասնյակ կիլոգրամ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին