Կարևոր իրադարձություններ

Մարդը կարող է կառավարել իր իմունիտետը

26 Ապրիլ, 2016 22:11
Մարդը կարող է կառավարել իր իմունիտետը

Մարդը կարող է կառավարել իր իմունային համակարգի աշխատանքը մի շարք հատուկ վարժությունների միջոցով: Այս եզրակացությանն են եկել Ռեդբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները՝ հետազոտելով իրենց ազգակից՝ հոլանդացի Վիմ Հոֆի ֆենոմենը:

Հոֆը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում ի շնորհիվ շատ ցածր ջերմաստիճանին դիմակայելու կարողության: Նա դարձել է սառցադիմացկուն իր իսկ կողմից մշակված շնչառական և մեդիտացիոն վարժությունների կիրառման շնորհիվ:

Մատհիյս Կոքսի ղեկավարությամբ գիտնականներն կատարել են փորձ երկու խումբ կամավորների մասնակցությամբ: Մի խումբը մարզվում էր Հոֆի մեթոդով, իսկ մյուս խումբն ապրում էր իր սովորական կենսակերպով: Փորձի վերջում կատարվեց «բորբոքային տեստ», որը ցույց տվեց, որ առաջին խմբի անդամների զգայունակությունը մրսածության հիվանդությունների հանդեպ զգալիորեն նվազել է: Նրանց արյան մեջ ինտերլեյկինների քանակը բարձրացել էր (այն իրենից ներկայացնում է հակաբորբոքային սպիտակուց), իսկ բորբոքային սպիտակուցների քանակը՝ նվազել:

Լրահոս

Դիտել ավելին