Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ. Հոկտեմբերի 27

27 Հոկտեմբեր, 2015 09:21
Աստղագուշակ. Հոկտեմբերի 27

Խոյ

Խոյերի մտքերը տեղափոխվում են գործնական հարթություն: Հնարավորություն կստեղծվի կարգավորել եկամուտների հետ կապված հարցերը: Կասկածների դեպքում չի խանգարի ևս մեկ անգամ անշտապ քննարկել դետալները: Հաջող օրեր են գործարքների համար: Բացի եկամտի հիմնական աղբյուրից՝ կարող են նաև գումար վաստակելու այլ ճանապարհներ ուրվագծվել: Որպեսզի իրագործեք դրանց հետ կապված հույսերը, ստիպված կլինեք հավելյալ ջանքեր գործադրել:

Ցուլ

Ավելանում է Ցուլերի էներգիան, բացվում են հավելյալ հեռանկարներ նրանց հետաքրքրող ոլորտներում: Շատ Ցուլեր, չնայած գործերի ներկայիս լավ վիճակին, կսկեն մտածել ավելիի մասին: Ձեր այսօրվա երազանքները հնարավորություն ունեն իրագործվելու, եթե կանգ չառնեք ձեռք բերածի վրա և շարունակեք կատարելագործել ձեր վարպետությունը: Միանգամայն իրականալի են նաև անձնական կյանքի հետ կապված հույսերը, եթե սկսեք փնտրել հոգեպես ձեզ մոտ ուղեկցի:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ավելի համառ և հաստատակամ լինել: Նյութական, կենցաղային և այլ բարիքները ստիպված կլինեք վաստակել: Ձեզ կարող են պետք գալ զուգահեռ ծրագրեր և զվարճանքներ, որոնք նախկինում դատարկություն էիք համարում: Փոքր-ինչ երևակայություն և ջանասիրություն դրսևորելով՝ կարող եք վերածել դրանք եկամտնի այլընտրանքային աղբյուրի: Ուշադրություն կարող են պահանջել ներդրումները, ընտանեկան բիզնեսը:

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է հարմարավետ օր: Հնարավորություն կա կարգավորելու և ընդլայնելու եկամտաբեր գործը, օգնականներ կամ ներդրողներ գտնելու: Ուժգնանում է անձնական գրավչությունը, զգայունությունը, լավ սննդի, կենցաղային հարմարությունների պահանջը: Եթե մեծ ծրագրեր ունեք, աստղերը խորհուրդ են տալիս ծուլությանը չտրվել, հենց այն այսօր կարող է դառնալ ձեր թաքնված թշնամին և զգալիորեն նվազեցնել ձեր նվաճումները:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում ուշադրությունն ուղղել կարիերային և ֆինանսներին: Այսօր կարելի է շատ բան անել նյութական բազայի ամրապնդման համար: Ֆինանսական կայունության բնական աղբյուրը կլինի պաշտոնական աշխատանքը: Խոտոր ճանապարհներով ձեռք բերված հեքիաթային հարստությունների մասին երազանքներն արժե իսպառ մոռանալ: Ներդրումներից ստացված տոկոսները, ժառանգությունը, նվերներն արժե ներդնել գործի մեջ:

Կույս

Այսօրվա իրադարձությունները կգերազանցեն Կույսերի ամենահամարձակ սպասումները: Հնարավորություն կա եկամուտը, հոնորարն ավելացնելու, ինչպես նաև մրցանակ կամ բոնուս ստանալու: Եթե ազդեցիկ միության անդամ եք, դրա միջոցներից օգտվելու իրավունք կստանաք: Ցանկացած միության համար կարևոր կլինի նյութական և հոգևոր արժեքների ներդաշնակ համադրությունը: Ձեր առաջանայնությունների մեջ կարող է մտնել նաև բարեգործությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ավելի գործնական լինել, հակառակ դեպքում՝ վաստակած գումարները կարող եք սխալ նպատակի համար ծախսել: Այսօր արդիական են օգտակար ծախսերը, վնասների փոխհատուցումը, համատեղ բյուջեում ներդրումները, պարտքերի մարումը: Առօրյա գործերում չի վնասի հարմարավետությունը, սակայն այստեղ արժե պահպանել առողջ հավասարակշռությունը, որպեսզի ջանասիրությանը փոխարինման չգա ծուլությունը:

Կարիճ

Կարիճները ստիպված կլինեն ընդունել զուգընկերների՝ գեղեցիկ կյանքի, հավելյալ բարիքների, արտոնությունների, հարմարությունների ձգտումը: Զիջելով ուրիշների ցանկություններին՝ չարժե մոռանալ ձեր մասին: Արդարությունը պահանջում է, որ դուք էլ ստանաք հարմարավետության ձեր բաժինը: Օրը հարմար է ամուսնության, փոխշահավետ պայմանագրի համար: Եթե ձեզ համար ավելի կարևոր են զուտ գործնական նպատակները, ձևակերպումներն ավելի լավ է թողնել վաղվան:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում ավելի տնարար լինել: Ղեկավարները ստիպված կլինեն սերտ շփվել ֆինանսական, տնտեսական, մատակարարման մասերով տեղակալների հետ: Հագեցած օր է, եթե վարում եք հաշվապահություն, զբաղվում եք սննդի, բժշկության և առողջացման, տնտեսական ծառայությունների ոլորտներում բիզնեսով: Կարող է կենցաղի լավացման, ընտանեկան եկամտի բարձրացման հարց առաջանալ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին հաջողություն է սպասվում ցանկացած գործում, որը նրանք կձեռնարկեն: Արտաքին արգելքներ այսօր գոյություն չունեն: Սակայն օրը պարունակում է քողարկված թակարդներ, որոնցում կարող եք հեշտությամբ հայտնվել: Ձեր աշխատանքային էնտուզիազմը նվազեցնել և ծուլության հանգեցնել կարող է քնի պահանջը, դանդաղկոտությունը, երազկոտությունը: Թուլացնող ազդեցություն կգործի մերսումը կամ այլ կոսմետիկ գործընթաց, երաժշտությունը:

Ջրհոս

Օրը հաջող է գործնական և զգայուն Ջրհոսների համար: Եթե դուք աշխատասեր եք և սիրում եք երկրային ուրախությունները, ապա բաց չեք թողնի աշխատելու և քսակը համալրելու հնարավորությունը, որպեսզի հետագայում հանգստանաք՝ ձեզ ոչնչից չզրկելով: Այն Ջրհոսները, ովքեր կտրված են իրականությունից և գերադասում են ապրել վիրտուալ աշխարհներում, ստիպված կլինեն, հակառակ իրենց կամքի, զբաղվել կյանքի գործնական կողմով:

Ձկներ

Ձկները հակված կլինեն հավասարակշռել լավ կյանքի մասին երազանքների և դրան ուղղված կոնկրետ քայլերի միջև: Որքան շատ եք հակված առաջին տարբերակին, այնքան քիչ կլինեն ձեր նվաճումները, ինչի մասին հետագայում կարող եք զղջալ: Եթե դուք իրատես եք, ձեզ համար ակնհայտ կլինի հիմնավորապես գործի անցնելու անհրաժեշտությունը: Անհրաժեշտ ալիքին նախապես տրամադրվելուն կօգնի երաժշտությունը կամ մեդիտացիան:
 

 

Լրահոս

Դիտել ավելին