Կարևոր իրադարձություններ

Բանգլադեշում ԱՄՆ դեսպանատան աշխատակից է սպանվել

25 Ապրիլ, 2016 21:40
Բանգլադեշում ԱՄՆ դեսպանատան աշխատակից է սպանվել

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում երկուշաբթի սպանված երկու մարդկանցից մեկը ԱՄՆ դեսպանության աշխատակից է եղել: Այս մասին հաղորդում է CNN-ը` վկայակոչելով դեսպանության ֆեյսբուքյան հաղորդագրությունը:

Հաղորդվում է, որ սպանված աշխատակիցը Խուլհազ  Մաննանն է:

Բանգլադեշում ԱՄՆ դեսպան Մարսիա Սթիվենս Բլումը դատապարտել է «ատելության քայլն» ու կոչ արել Բանգլադեշի կառավարությանը «ձերբակալել սպանության ետևում կանգնած հանցագործներին»:

Նշվում է, որ Մաննանը ընկերոջ հետ բնակարանում է եղել, երբ  5-6 երիտասարդ տղամարդիկ ներխուժել են  տուն և դանակահարել երկուսին էլ մաչետեներով:

 

Լրահոս

Դիտել ավելին