Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի մարզպետ փեսայի և նրա կնոջ ունեցվածքը

25 Ապրիլ, 2016 19:15
Ծառուկյանի մարզպետ փեսայի և նրա կնոջ ունեցվածքը

Գագիկ Ծառուկյանի փեսա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է, ինչը կարելի է ասել նաև Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի մասին: Shabat.am-ն ուսումնասիրել է Գուլոյանի և Ծառուկյանի դստեր ունեցվածքը: 

Կարապետ Գուլոյանի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառություններից ստացված շահույթը կազմել է 700,000 ԱՄՆ դոլար:

Դրամական միջոցները կազմել են՝ 1,344,950,000 ՀՀ դրամ, աշխատանքի վարձատրությունը կազմել է 5,637,647 դրամ:

  Պաշտոնը ստանձնելու ժամանակ մարզպետ Գուլոյանը հայտարարագրել է՝ անհատական բնակելի տունը՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, դրամական միջոցը կազմել է 81,500 դրամ:

Ընդհանուր եկամուտը՝ 534,969 դրամ:

 Մարզպետի կինը՝ Ռոզա Ծառուկյանը հայտարարագրել է հողմաս՝ 14,000,000 ՀՀ դրամ արժողությամբ, դրամական միջոցները 17,000,000 ՀՀ դրամ և 44,000 ԱՄՆ դոլար: 

 

Լրահոս

Դիտել ավելին