Կարևոր իրադարձություններ

Վարդան Մինասյան. Գիտեմ, որ Միլան մեկնելու համար ընտրվել են լավագույնները

25 Ապրիլ, 2016 17:32
Վարդան Մինասյան. Գիտեմ, որ Միլան մեկնելու համար ընտրվել են լավագույնները

Մայիսի 26-ից 29-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի պատանեկան թիմը Միլանում մասնակցելու է «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի մրցաշարին: Այդ կապակցությամբ այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ միջոցառում, որի ժամանակ ներկայացվեց Իտալիա մեկնող թիմը և խոսեցին այդ ծրագրի հայաստանյան դեսպաններ Վարդան Մինասյանն ու Դավիթ Մանոյանը:

 

Հրաչյա Ղամբարյան (ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր և «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի հայաստանյան պատասխանատու). «Մարտի 30-ին Հայաստանում մեկնարկեց «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը: Այսօր` ապրիլի 25-ին ամբողջ աշխարհում նշվում է ֆուտբոլի միջազգային օրը և այսօրվա փոքր միջոցառումով և կայանալիք խաղով, այդ օրը նշում ենք նաև Հայաստանում: Նախկինում ընդգծել ենք, որ այս ծրագրի հիմնական նպատակն է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ու մասսայականությունը:
 

Մեր ակադեմիայի թիմը մայիսի 26-ից 29-ը Միլանում կմասնակցի «Ֆուտբոլը բարեկամության համար» մրցաշարին, որում հանդես են գալու 32 երկրների թիմեր: Ընտրությունը կատարվում է կազմակերպիչների կողմից, այսինքն Հայաստանի ներկայացուցիչ Ֆուտբոլի ակադեմիայի թիմն ընտրվել է հենց կազմակերպիչների կողմից: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում, բայց դա լինելու է շարունակական: Միգուցե հաջորդ տարի այլ թիմ մասնակցի կամ կրկին Ակադեմիայի թիմը ներկայացվի: Միլանում թիմերը մրցում են 6-ը 6-ի դեմ` բակային ֆուտբոլի նման, փոքր խաղադաշտում, փոքր գնդակով:
 

Այսօր մեզ հետ են նաև ծրագրի հայաստանյան դեսպաններ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը, որոնց էլ փոխանցում եմ խոսքը»:

 

Վարդան Մինասյան. «Ես մի առիթով ասել եմ և նորից կկրկնեմ, որ սա հիանալի նախաձեռնություն է:  Մեր երեխաների համար դա նախ շատ կարևոր է շփման տեսանկյունից, ծանոթանալ տարբեր երկրների, տարբեր մշակույթ ունեցող իրենց հասակակիցների հետ: Այդկերպ մեծ փորձ է ձեռք բերվում: Հուսով եմ` սա կլինի շարունակական»:

 

- Եթե այս երեխաների միջև ընտրելու լինեիք, ազգային հավաքական կկազմվե՞ր:

 

Լրահոս

Դիտել ավելին