Կարևոր իրադարձություններ

Հարավկովկասյան գազատարի ընդլայնման աշխատանքներն իրականացված են 70 տոկոսով. Ադրբեջանի էներգետիկայի նախարար

25 Ապրիլ, 2016 17:22
Հարավկովկասյան գազատարի ընդլայնման աշխատանքներն իրականացված են 70 տոկոսով. Ադրբեջանի էներգետիկայի նախարար

Ադրբեջանում և Վրաստանում Հարավկովկասյան («Բաքու-Թբիլիսի-Էրզրում») գազատարի ընդլայնման աշխատանքների 70-ն իրականացվել է:

Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Բաքվում կազմակերպված SOCAR ընկերության «Կասպից և Կենտրոնական Ասիա. առևտուր, լոգիստիկա, նավթավերամշակում և նավթաքիմիա» համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

«Ադրբեջանի կառավարությունը սերտորեն համագործակցում է եվրոպական երկրների հետ՝ կապված Հարավային գազային միջանցքի ընդլայման հետ: Մենք հավատում ենք այդ նախագծի փայլուն ապագային ու վստահ ենք, որ նախագիծը շատ կարևոր է Ադրբեջանի և Եվրոպայի համար»,- հայտարարել է Ադրբեջանցի նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին