Կարևոր իրադարձություններ

«Ռեալ»-ն ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգայում․ Լուիշ Ֆիգու

25 Ապրիլ, 2016 16:01
«Ռեալ»-ն ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգայում․ Լուիշ Ֆիգու

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծում է, որ թիմն ընթացիկ մրցաշրջանում նույնպես կարող է դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Կիսաեզրափակչում «Ռեալ»-ի հակառակորդը «Մանչեսթեր Սիթի»-ն է։

«Կարծում եմ՝ «Ռեալ»-ն ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այս մրցաշրջանում թիմը չկարողացավ դառնալ Իսպանիայի գավաթակիր, բայց կարող է ավելի արժեքավոր տիտղոս նվաճել»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Mundodeportivo-ն։

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ «Էթիհադ» մարզադաշտում։ Պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 4-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին