Կարևոր իրադարձություններ

Հուսով ենք, որ ԵՄ կառույցները շուտով ոչ վիզային ռեժիմ կսահմանեն մեր քաղաքացիների համար. Վրաստանի արտգործնախարար

25 Ապրիլ, 2016 13:44
Հուսով ենք, որ ԵՄ կառույցները շուտով ոչ վիզային ռեժիմ կսահմանեն մեր քաղաքացիների համար. Վրաստանի արտգործնախարար

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները հուսով են, որ ԵՄ-ի կառույցները շուտով ոչ վիզային ռեժիմ կսահմանեն Վրաստանի քաղաքացիների համար: «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանն առավելագույն սեղմ ժամկետում կդիտարկի Վրաստանի հարցը, և մենք կունենանք խորհրդարանի աջակցությունը, իսկ հետո՝ նաև ԵՄ Խորհրդի աջակցությունը, որը կարևոր է, որպեսզի որոշումները ժամանակին ընդունվեն»:

Հաղորդվում է, որ Եվրոպական խորհրդարանը Վրաստանի համար վիզային ռեժիմը վերացնելու հարցը դիտարկելու է այսօր, և որ վրացական կողմը հուսով է, որ վիզային ռեժիմի վերացումը տեղի կունենա այս տարվա ընթացքում:

Եվրոպական հանձնաժողովը 2015 թվականի դեկտեմբերի 18-ին դրական եզրակացություն է կազմել այն մասին, որ Վրաստանը պատրաստ է վիզային ռեժիմի ազատականացմանը: Եթե եվրոպացի պատգամավորները հավանության արժանացնեն օրինագիծը, ապա Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներում գտնվել 180 օրում 90 օրից ոչ ավելի:

 

Լրահոս

Դիտել ավելին