Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ընդնդունել է եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելին

25 Ապրիլ, 2016 13:15
Բակո Սահակյանն ընդնդունել է եվրապատգամավոր Ֆրանկ Էնգելին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվությա ն գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում:

 

Լրահոս

Դիտել ավելին