Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ են անցկացրել (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

25 Ապրիլ, 2016 11:28
Լոս Անջելեսում հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ են անցկացրել (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Թուրքիայի Իզմիր քաղաքի տեղական իշխանություններն արգելել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն անցկացնել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Իզմիրի քաղաքապետարանից հայտնել են, որ արարողությունն արգելել են «անվտանգության նկատառումներից ելնելով»: Ոստիկանությունը սպառնացել է հիշատակի արարողություն իրականացնել ցանկացող անձանց չցրվելու դեպքում բռնի ուժ կիրառել:

Այդուհանդերձ, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Ստամբուլում և Անկարայում: Երկու քաղաքներում էլ հավաքվածները Թուրքիայի իշխանություններին հորդորել են առերեսվել պատմության հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել և վերադարձնել խլված ողջ գույքը:

 

Լրահոս

Դիտել ավելին