Կարևոր իրադարձություններ

Օրվա բաղադրատոմս. Տորթ «Կոլիբրի»

25 Ապրիլ, 2016 09:10
Օրվա բաղադրատոմս. Տորթ «Կոլիբրի»

Բաղադրամասեր՝

300 գրամ շաքարավազ

2 հատ բանան

250 գրամ պահածոյացված անանաս

180 մլ բուսայուղ

3 հատ ձու

1 թեյի գդալ սոդա

1 թեյի գդալ դարչին

Ընկույզ

400 գրամ ալյուր

Կրեմ՝ 

Կաթնաշոռային պանիր՝ 300 գրամ

Կաթնաշոռ՝ 180 գրամ

100 գրամ սերուցքային կարագ

4 թեյի գդալ մեղր

5 ճաշի գդալ թթվասեր

Պատրաստման եղանակ՝

Ջեռոցը միացնել ու տաքացնել  180 աստիճանով։ 

Բանանը պատառաքաղով ճզմել, պյուրե անել, ավելացնել արքայախնձորն ու ձուն։ Լավ միախառնել ու ավելացնել բուսայուղը։

Ավելացնել չոր բաղադրիչները ու լավ խառնել։

Թխել երկու շերտ։

Կրեմ՝

Կրեմի համար նշված բաղադրիչները միախառնել այնպես, որ դառնան միատարր։

Կրեմը քսել շերտերին, ավելացնել ընկույզ, վերջում նույնպես զարդարել ընկույզով։

 

Լրահոս

Դիտել ավելին