Կարևոր իրադարձություններ

«Ավրորա» մրցանակի երեք հավակնորդին 25 հազար ԱՄՆ դոլար շնորհվեց

24 Ապրիլ, 2016 23:25
«Ավրորա» մրցանակի երեք հավակնորդին 25 հազար ԱՄՆ դոլար շնորհվեց

«Ավրորա» մրցանակի նախաձեռնողներ, 100 LIVES նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և Վարդան Գրեգորյանը որոշեցում կայացրեցին  մրցանակի դափնեկրից բացի հավելյալ 25 հազար ԱՄՆ դոլարի դրամական մրցանակ շնորհել մնացած երեք հավակնորդների՝ բժիշկ Թոմ Քաթինան,  Սայիդա Ղուլամ Ֆաթիմային և Հայր Բերնարդ Կինվինին:
 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին: Մրցանակից զատ Մարգարիտը  ստացավ 100.000 ԱՄՆ դոլարի պարգև,  ինչպես նաև՝ ևս  1.000.000 ԱՄՆ դոլար, որն ուղղեց իր գործընկեր մարդասիրական կազմակերպություններից մեկին։
 

Լրահոս

Դիտել ավելին