Կարևոր իրադարձություններ

Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին

24 Ապրիլ, 2016 21:47
Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը` այն բնութագրելով որպես «մարդկության պատմության ամոթ»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է, որ այդ երկրի կառավարությունն իր լիակատար համեր շխությունն է հայտնում հայ ժողովրդին:

 

«Մենք աջակցում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին»,- ասել է Նիկոս Անաստիադեսը:

 

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը ելույթ է ունեցել նաև Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Իաննակիս Օմիրուն` շեշտելով, որ Ցեղասպանության ճանաչումը կոչված է կանխելու մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը:

 

Օմիրուն դատապարտել էթնիկ զտումների Թուրքիայի քաղաքականությունը և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդի, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

 

«Կիպրոսի Հանրապետությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին  արդարության և ցեղասպանության ճանաչման իր գործում»,- նշել է Օմիրուն` հիշեցնելով, որ Կիպրոսի խորհրդարանը ընդունել է մի շարք բանաձևեր Հայոց ցեղասպանության հարցով, այդ թվում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը:

 

Կիպրոսի խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ անցյալը չի կարող մնալ անպատիժ:


 

 

Լրահոս

Դիտել ավելին