Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ձեռագիրն անփոփոխ է մինչև օրս…նույն դահիճն է

24 Ապրիլ, 2016 19:02
Թուրքիայի ձեռագիրն անփոփոխ է մինչև օրս…նույն դահիճն է

20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանությունից անցել է 101 տարի…բայց ցավը մեզ հանգիստ չի թողնում՝ գենետիկ կոդավորման նման մի բան է դարձել: Թուրքիայի ձեռագիրն էլ անփոփոխ է մինչև օրս…նույն դահիճն է. Այսօր , 100 տարի անց էլ ցեղասպանություն է կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ: Վերջերս նրանց ձեռագիրը նկատվեց նաև Թալիշում. սաստակացել ու խտացել էին դաժանության գույնները: Եթե ժամանակին հայոց ցեղասպանությունը ճանաչվեր ու դատապարտվեր միջազգային հանրության կողմից, չէին լինի միլիոնավոր նոր անմեղ զոհեր աշխարհի տարբեր ծայրերում. լռությունը նույնպես հանցագործություն է, բայց սա թերևս միայն մեր անելիքը չէ, սա համամարդկային գործ է: Այսօր էլ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է թուրանական իր նկրտումներին տեր կանգնել: Սա հատուկ քաղաքականություն է; Իսկ Կովկասում փարոս հանդիսացող քաղաքակրթության հիմնադիր Հայաստանին մնում է մի բան՝ ճարպկություն փոքր գործերում, իսկ մեծ գործերում՝ լուրջ ու ամուր դիվանագիտություն; Է.Է. (((

 

Լրահոս

Դիտել ավելին