Կարևոր իրադարձություններ

Տարեցտարի Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է. Արա Պապյան

24 Ապրիլ, 2016 17:56
Տարեցտարի Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է. Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյաննն այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ասել է, որ կարծում է, թե  տարիների ընթացքում մի քանի երկիր ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որոնցից մեկը, շատ հավանական է, որ կլինի Գերմանիան, և մոտակա օրերին հնարավոր է անդրադառնան այդ հարցին:

 

Արա Պապյաննն ասաց, որ մեր վերջնական նպատակը ոչ թե Ցեղասպանության ճանաչումն է, այլ որ Ցեղասպանությունը որպես ոճրագործություն դատապարտվի և հատուցումներ տրվեն, այդ թվում նաև՝ տարածքային:

 

«Դա է միակ ուղին. Հայաստանն առանց վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, չի կարող հզոր երկիր դառնալ»,-ասաց նա:

 

Ըստ նրա՝ խելացի քայլ կլիներ, եթե Հայաստանը դիմեր միջազգային դատարան և նշեր, որ Թուրքիան մեր տարածքի զգալի մասը օկուպացրել է: Նա ասաց, որ պարտադիր չէ հողերը հետ բերել, այլ կարող են լինել տարբեր իրավունքներ այդ տարածքների վրա՝ մշակութային գործունեության իրավունքի, ազատ անվճար տարանցիկ փոխադրումներ իրականացնելու:

 

«Ընդհանրապես տարեցտարի Եվրոպայում վերաբերմունքը փոխվում է Թուրքիայի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, որ դրա պատճառը միգրանտներն են:

 

«Այն, ինչ-որ անհավանական է թվում, եկեք հույսներս չկտրենք, կարող է մի քանի տարի հետո դառնալ հավանական»,-ասաց նա և նշեց, որ իրենց կարգախոսն է՝ պատրաստ լինել բոլոր առումներով, որ պահը կարողանան օգտագործել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին