Այսօր մենք բազմաթիվ առարկաների ենք ընտելացել, որոնք կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ են դարձնում։ Սակայն միշտ չէ, որ այս առարկաները գոյություն են ունեցել։ Առաջարկում ենք տեսնել, թե երբ և ովքեր են եղել այդ առարկաները մեր առօրյա բերողները։
Ո՞վ կարող է այսօր պատկերացնել կյանքն առանց այս առարկայի։ Դե իսկ առաջին հեռակառավարման վահանակը հայտնագործվել է դեռ 1956թ․-ին ամերիկացի Ռոբերտ Ադլերի կողմից։ Հեռակառավարման առաջին վահանակը մեխանիկական էր ու հեռուստաալիքները փոխելու և ձայնը կառավարելու համար ուլտրաձայներ էր օգտագործում։ Դա հետևյալ կերպ էր աշխատում. դու սեղմում ես կոճակը, այն հարվածում է թիթեղին ու տարբեր հաճախականության ձայներ արձակում։
Չնայած իր հայտնի «Սկոչ» անունին, ինչը թարգմանաբար նշանակում է «շոտլանդական», այս առարկան ամենևին էլ Շոտլանդիայում չէ, որ ստեղծվել է։ Այն հայտնագործվել է գերմանացի դեղագործ Օսկար Տրոպլովիցի կողմից 1901թ.-ին։ Հայտնագործությունը «լեյկոպլաստ» անունն ուներ և նախատեսված էր վնասված մաշկի համար։
Խնայելու համար ընկերությունը սկզբում սոսինձը միայն ժապավենի կողքի հատվածներին էր քսում։ Հենց այդ պատճառով ամերիկացիներն առաջին կպչուն ժապավենը «սկոչ» անվանեցին՝ ի պատիվ շոտլանդական ժլատության։
Հիգիենայի այնպիսի արտադրանքն, ինչպիսին օճառն է, հայտնի է դեռ բաբելոնյան ժամանակններից։ Սակայն առաջին սերիական արտադրանքը, որը ստեղծվեց «Ivory soap» անունով, արտադրվեց 1879թ․-ին հայտնի «Procter & Gamble» ընկերության կողմից։ Ի դեպ, այս սերիայի առաջին նմուշը վաճառքի հանվեց 10 ցենտով։
Քեզ կթվա, որ լուցկիները Երկրի վրա գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան գոյություն են ունեցել մարդիկ։ Առաջին լուցկիները, սակայն, ստեղծվել են 1805թ․-ին ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելի կողմից։ Սրանք փոքրիկ փայտյա ձողիկներ էին, որոնք վառվում էին ծծմբի, կալիումի աղի և կինաբարի գլխիկների՝ կոնցենտրացված ծծմբային թթվի հետ հպումից։ Իսկ 1826թ․-ին անգլիացի քիմիկոս Ջոն Ուոքերը հայտնագործեց մեզ արդեն ծանոթ ծծմային լուցկիները։
Ժամանակակից ատամի խոզանակների նախատիպերն առաջին անգամ արտադրվել են Վիլյամ Էդիսի կողմից 1780թ.-ին, ինչևէ, դրա համար առաջին արտոնագիրը ստացել է ամերիկացի Ուոդսվորֆը 1850թ.-ին։ Թերևս կզարմանաք՝ իմանալով, որ այսպիսի խոզանակները պատրաստվում էին սիբիրյան վարազի մազերից, իսկ դրանց բռնակը՝ ոսկորից։
Առաջին անգամ այսպիսի հարմարանք աշխարհը տեսավ 1967թ.-ին ԱՄՆ-ում։ Այն ժամանակ ամերիկացիները հազվադեպ էին օգտագործում ամրագոտիները, այդ իսկ պատճառով նորարարությունը, որը հնարավորություն տվեց ամրագոտիները չկապած ուղևորներին պաշտպանվել բախման ժամանակ, չափազանց մեծ պահանջարկ ուներ։
Ամեն ինչ սկսեց նրանից, որ մի անգամ ամերիկացի Քինգ Ժիլետի ածելիի սայրերը բթացան, իսկ վարսավիրանոց գնալու և այն սրելու ժամանակ չկար։ Այդ ժամանակ նա հանճարեղ մի բան մտածեց. նա ածելին սեղմեց երկու թիթեղների միջև այնպես, որ դրսի կողմում հայտնվեցին դրա երկու սայրերը։ Բռնակն ամրանում էր առանձին՝ ածելուն ուղղահայաց դիրքով։ Այո՛, հենց սա էր ժամանակակից ածելու նախատիպը։
Ջեյմս Դյուարը զբաղվում էր սեղմած գազերի (ազոտ, թթվածին, ջրածին) երկար պահպանման խնդրով, ու դրա համար նա նեղ բերանով կոլբայի տեսքով հատուկ անոթ ստեղծեց։ Ջերմամեկուսացման որակը բարձրացնելու համար ներքին հատվածը գիտնականն արծաթի բարակ շերտով ծածկեց։ Իսկ այդ ընթացքում գերմանացի Ռեյնոլդ Բերգերն արագորեն հասկացավ, որ այս հայտնագործությունից կարելի է կոմերցիոն շահ ունենալ։ Հնարամիտ գործարարն ընկերություն հիմնեց և սկսեց վակուումային տափակաշշեր արտադրել, որոնք ունեին բաժակ-կափարիչներ ու հերմետիկ խցաններ։
Սննդային տարբեր մթերքներն այս հրաշալի միջոցով պահպանելու մեթոդը մարդկությանը հայտնի դարձավ ֆրանսիացի Նիկոլա Ֆրանսուա Ապպերի շնորհիվ։ Առաջին պահածոները մրգային խյուսով, արգանակով, ապուրներով լցված ապակյա տարաններ էին։ Ավելի ուշ Ապպերը բացեց սեփական խանութը Փարիզում և թողարկեց պահածոյացման մասին իր հեղինակած գիրքը։ Այսպիսով, այս հանճարեղ հայտնագործության մասին շուտով իմացավ ողջ աշխարհը։
Գնդիկավոր գրչի հայտնաբերումը պաշտոնապես թվագրվում է 19-րդ դարի վերջին: 1888թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, դրա պատենտն ստացավ Ջոն Լաուդը, իսկ 1916-ին՝ Վան Վետչեն Ռայսբերգը:
Իսկ ժամանակակից գրիչների նախատիպը ստեղծվել է հունգարացի լրագրող Լասլո Բիրոյի կողմից 1931թ.-ին, իսկ արտոնագրվել է դրանից մի ամբողջ 7 տարի հետո միայն։ Ի դեպ, Արգենտինայում, որտեղ շատ տարիներ ապրել է լրագրող-գյուտարարը, այսպիսի գրիչները կոչվում են «բիրոներ»՝ ի պատիվ գյուտարարի։
Ինժեներ Ստիվեն Սասունը, ով աշխատում էր «Kodak» ընկերությունում, ստեղծեց առաջին թվային տեսախցիկը դեռ 1975թ.-ին։ Տեսախցիկը գրեթե 3 կիլոգրամ էր կշռում և հնարավորություն էր տալիս 100x100 չափի լուսանկարներ անել։ Նրանք, ովքեր օգտագործում էին այս սարքը, պետք է հրեշտակային համբերություն ունենային, որովհետև յուրաքանչյուր կադրը ֆիքսելու համար 23 վայրկյան էր պահանջվում։
Հետաքրքիր է իմանալ, որ ժամանակակից ներարկիչների նախատիպերը կաուչուկի մխոցներից էին պատրաստվում, որի ներսում տեղադրվում էր կաշվից ու ասբեստից պատրաստված լավ հարմարեցված մխոցը, որից մետաղական առանցքակապ էր ցցված։ Միաժամանակ մխոցի մի ծայրին ամրացվում էր ամբողջական ասեղը։ Քանի որ մխոցը թափանցիկ չէր, դեղի չափաբաժնի ճիշտ չափը նախապես էր չափվում։