Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում GPS նավիգատորի պատճառով կինը է զոհվել

08 Հոկտեմբեր, 2015 18:22
Բրազիլիայում GPS նավիգատորի պատճառով կինը է զոհվել

Բրազիլիայի բնակչուհուն կրակել են սեփական ավտոմեքենայի մեջ այն բանից հետո, երբ նա իր նավիգատորում մուտքագրել է սխալ հասցե: Այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:

70-ամյա Ռեգինա Մումուրան ավտոմեքենայով ճանապարհորդել է իր ամուսնու` Ֆրանցիսկոյի հետ: Նա օգտագործել է անվճար Waze ծրագիրն այն բանի համար, որպեսզի հասնի Նիտերոյ քաղաքը: Սակայն, նա նավիգատորում սխալմամբ մուտքագրել է Ռիո դե Ժանեյրոյի նույն անունով Նիտերոյ հայտնի հետնախորշը: Արդյունքում, ինչ-որ պատճառով անհայտ մարդիկ կրակել են նրանց ավտոմեքենայի վրա:

CNN-ի տվյալներով՝ ավտոմեքենայի վրա 20 գնդակ է արձակվել: Վարորդին հաջողվել է հեռանալ վտանգավոր վայրից, սակայն կինը չի փրկվել: Նա մահացել է մեքենայի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին