Կարևոր իրադարձություններ

Օբամայի հայտարարել-չհայտարարելը չի վերադարձնելու մեր հայրենիքը. Րաֆֆի Հովհաննիսյան

24 Ապրիլ, 2016 21:30
Օբամայի հայտարարել-չհայտարարելը չի վերադարձնելու մեր հայրենիքը. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց Թուրքիայի ցեղասպան ու ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն չկա: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էր եկել ընտանիքի անդամների և կուսակցականների հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի համար սպասելի էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին կխուսափի «ցեղասպանություն» եզրույթից:

«Դա իր խնդիրն է, դա պատմության ինտեգրալության խնդիրն է, ցավում եմ դրա համար, բայց իր հայտարարելը կամ չհայտարարելը չի վերադարձնելու մեր հայրնեիքը: Մեր հայրենիքը կվերադարձվի, կպաշտպանվի նաև մեր ամրությամբ , մեր իրավունքով և մեր միասնությամբ»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից՝ օգտագործելով «Մեծ եղեռն» տերմինը:

 

Լրահոս

Դիտել ավելին