Կարևոր իրադարձություններ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կարծես 1.5 մլն հայի ճիչ է խտացնում իր մեջ. Իվետա Մուկուչյան

24 Ապրիլ, 2016 17:06
Հեղինակ՝ Iveta Mukuchyan
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կարծես 1.5 մլն հայի ճիչ է խտացնում իր մեջ. Իվետա Մուկուչյան

Յուրաքանչյուր անգամ, երբ ապրիլյան այս օրերին գալիս եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ներսումս իսկական խառնաշփոթ է սկսում, անցյալի ցավն եմ վերապրում: Այս հուշահամալիրը կարծես 1.5 մլն հայի ճիչ է խտացնում իր մեջ, հարյուր տարվա աղոթք` անմեղ զոհվածների հոգիների խաղաղության համար: Բայց հեռանում եմ այստեղից աննկարագրելի խաղաղությամբ ու հավատով, որ ամբողջ միջազգային հանրությունը կճանաչի ու կդատապարտի Հայոց ցեղասպանությունը: Իսկ դա կօգնի խուսափել նմանատիպ ոճրագործությունների կրկնությունից։ Այս հարցում բոլորս անելիքի մեր բաժինն ունենք:

Every year during these days I visit Tsitsernakaberd - the Armenian Genocide memorial in Yerevan. This memorial embodies 101 years of our prayers. It embodies 1.5 million souls of innocent Armenians, cruelly massacred in 1915 by Ottoman Empire, nowadays Turkey. Each time I come here, I feel the pain and the big tragedy of my people. But I leave this memorial with a sincere belief, that a day will come when the world will finally recognize and convict the Armenian Genocide, helping to prevent such terrible acts of crime in future.

‪#‎ArmenianGenocide‬ ‪#‎April24th‬

 

Լրահոս

Դիտել ավելին