Կարևոր իրադարձություններ

Անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

24 Ապրիլ, 2016 14:46
Անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Մեզ համար հիշարժան օրերին ադրբեջանական կողմը միշտ ակտիվություն է ցուցաբերում, երեկ Արցախի հյուսիսային ուղղությամբ իրավիճակը լարված էր Մարտակերտում, կրակոցների թիվն ավելացել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշեց, որ առաջնագծում մեր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը պատրաստ են ցանկացած գործողությունների:

«Հիմա մենք վերահսկում ենք իրադրությունը, ձեռք է բերված ժամանակավոր հրադադար, որը պետք է մեզ հետ տանի 1994թ մայիսի 12-ին ստորագրված հրադադարին, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադրաը պաշտպանվի, որովհետև հրադադարի պաշտպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննության մեխանիզմների ձևավորումն է, որ նաև հիմք կհանդիասան հետագայում բանակցային գորընթացքում առաջընթաց ունենալու»,-Shabat.am-ի հարցին ի պատասխան նշեց նախարարը:

Նախարարը վստահեցրեց, որ այս իրականության մեջ անգամ մեկ թիզ հողի զիջման մասին խոսք չի կարող լինել:

Մեր մյուս հարցին, թե այս փուլում կարո՞ղ է ԼՂՀ-ն դառնալ բանակցային կողմ, նախարարը նշեց, որ անձամբ իր տեսակետն այն է,որ Արցախը, որպես հակամարտության կողմ, պետք է մասնակցի բանակություններին. «Այս կամ այն կերպով ինքը մասնակցում է, իհարկե, բայց անմիջական մասնակիցը պետք է լին բանացկությունների, հակառակ դեպքում՝ հարցի լուծման վերջնական փուլում պետք է ԼՂՀ-ի ղեկավարության հետ նորից զրոյից սկսնեք: Պետք է ստեծենք այդ նախադրյալները»:

 

Լրահոս

Դիտել ավելին