Կարևոր իրադարձություններ

Թեհրանում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

24 Ապրիլ, 2016 12:32
Թեհրանում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Թեհրանում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին տեղեկանում ենք «Արաքս» շաբաթաթերթից։

 

Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, ուր տեղադրված է Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, ապրիլի 23-ի երեկոյան, ի մի էին եկել դեսպաններ, պաշտոնական անձինք, կառույցների ներկայացուցիչներ և հոծ թվով թեհրանահայեր՝ մասնակցելու զոհերի հիշատակին կազմակերպված ծաղկեմատույցին:


Ծրագիրը սկսվեց եկեղեցական արարողությամբ, որից հետո հերթաբար հուշարձանին մոտեցան պաշտոնական և համայնքային ներկայացուցիչներն ու գլուխ խոնարհեցին մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի առջև՝ սրտներում պահելով ցասում ու պահանջ: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Ռուսաստանի Դաշնության դեսպան Լևոն Ջաղարյանը, Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին