Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է. Գարո Քեբաբչյան

24 Ապրիլ, 2016 11:24
Հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է. Գարո Քեբաբչյան

Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Գարո Քեբաբչյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց հայ ժողովուրդը չպետք է բավարարվի միայն մոմ և ծաղիկ դնելով, պետք է անցնի պայքարի այլ միջոցների:

«Հարկավոր է անցնել այլ` ամեն տեսակ միջոցների: Այսինքն` լոբբինգ, քաղաքականություն, դիվանագիտություն և զորք, բանակ և ուժ: Այս 100 տարվա ընթացքում միայն հարվածողն ու սպանողն է առաջ գնում, իսկ մենք այդ ժողովուրդը չենք: Մենք դպրոցներ ու եկեղեցիներ ենք կառուցել, մշակույթ ենք զարգացրել, և հենց այդ մշակույթն է մեզ պահել: Մեր մնալու պատճառը մեր մշակույթն է, արդարությունը և պահանջատեր լինելը»,- Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Գարո Քեբաբչյանը:

Նա հավելեց, որ այժմ հայ ժողովորդի ուժը միասնության մեջ է: Նրա խոսքով` վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հայի գենը պարտվող չէ: «Շատերը Հայաստանից և սփյուռքից Լեռնային Ղարաբաղում էին, կանգնած էին ժողովրդի կողքին, իսկ խաղաղության օրերին մենք հանդարտ ենք: Հայ ժողովուրդն արթնանում է, երբ նրան հարվածում են: Բայց արդեն ընդհանուր գիտակցություն կա, թե պետք է չթողնել մեզ հարվածեն, ու միայն այդ ժամանակ արթնանանք: Մենք պետք է միանանք և միացյալ մնանք հավերժ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա հավերժ գոյատևել այս աշխարհում, որտեղ արդարություն, օրենք չկա»,-նշեց նա:

Գարո Քեբաբչյանը վստահեցրեց, որ հայկական բանակը անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես հարվածել Բաքվին, բայց հավելեց, որ հայ ժողովուրդը չի ցանկանում նախահարձակ լինել, խաղաղ բնակչությանը վնաս պատճառել:

 

Լրահոս

Դիտել ավելին