Կարևոր իրադարձություններ

Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջացառում է տեղի ունեցել

24 Ապրիլ, 2016 10:53
Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջացառում է տեղի ունեցել

 Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում «Շաբաթ օրվա մայրերը/ մարդիկ» նախաձեռնությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը:
 

Նրանք իրենց հետ 1915 թվականի ապրիլի 24-ին զոհերի լուսանկարներն են կրել իրենց հետ:
 

Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական  կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը, ՀԲԸՄ ներկայացուցիչներ, Եվրոպայում ռասիզմի դեմ պայքարի կազմակերպության ներկայացուցիչները:
 

Հայ պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում ասել է հետևյալը. «Մենք մեր նախնիների մարմիններն ենք ուզում, ուզում ենք մի տապանաքար դրվի: Մեզ կոտորողների անուններով փողոցներ են կոչվել: Այեն քաղաքում հայեր էին ապրում: Նրանց հիշատակին անգամ մի քար չի դրվել այդ քաղաքներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին