Կարևոր իրադարձություններ

Հոգեբանական թեստ. Ձեր սիրո երաժշտությունը

24 Ապրիլ, 2016 14:16
Հոգեբանական թեստ. Ձեր սիրո երաժշտությունը

Բեմի վրա սիմֆոնիկ նվագախումբն է։ Խլացված լույս, խորհրդավոր երաժշտություն… Իսկ հիմա պատկերացրեք, որ կարող եք բարձրանալ բեմ և միանալ երաժիշտներին։ Ո՞ր երաժշտական գործիքը կվերցնենք:

1. Ջութակ

2. Թավջութակ

3. Շեփոր

4. Ֆլեյտա

Թեստի բանալին

Երաժշտական գործիքները խորհրդանշում են հակառակ սեռի ներկայացուցչին։ Ձեր ընտրած գործիքը պատմում է սիրով զբաղվելու ժամանակ Ձեր ուժեղ կողմի մասին։
1. Ջութակ
Ջութակ նվագելը մատների նուրբ աշխատանք և աղեղի նրբագեղ հպում է պահանջում։ Ձեզ թվում է, որ Ձեր զուգընկերոջ ամենազգայուն կետերը գտնելու և դրանց վրա «նվագելու» համար հենց այդպիսի գիտելիք և վարպետություն ունեք։
2. Թավջութակ
Երբ հսկայական թավջութակ ես նվագում՝ գործիքին ստիպելով ուժգին հառաչել, ուժի զգացում է առաջանում։ Սիրո մեջ Ձեր վարպետությունը հիմնվում է զուգընկերոջը Ձեզ ենթարկելու, նրան ամբողջությամբ վերահսկելու, նրան աննկարագրելի վայելքի հասցնելու ունակությամբ։ Դուք երբեք թույլտվություն չեք հարցնում, բայց հենց այդ բնավորությունն էլ Ձեզ դարձնում է անկրկնելի։
3. Շեփոր
Այստեղ խորամանկելու ոչինչ չկա. Ձեր զինանոցում բերանն ամենաուժեղ զենքն է։ Արդյո՞ք այդ վերաբերում է Ձեր զուգընկերող ականջին սիրո խոսքեր շշնջալուն, թե՞ շուրթերով նրա մարմինն ուսումնասիրելուն, միևնույնն է, Դուք «օրալ» անհատականության բոլոր գծերն ունեք։
4. Ֆլեյտա
Այս գործիքն անասելի համբերություն է պահանջում նրանցից, ովքեր ցանկանում են տիրապետել այն։ Դուք նույն համբերատարությամբ տանջում եք Ձեր զուգընկերոջը։ Ձեր սիրելիները հաճախ անակնկալի են գալիս, երբ այն, ինչը նրանց կարծիքով պետք է լիներ կարճ անհատական ելույթ, դառնում է վեց մասից բաղկացած հրաշալի սիմֆոնիա։
 

Լրահոս

Դիտել ավելին