Կարևոր իրադարձություններ

Բեռլինում Ասադին չեն տեսնում Սիրիայի կառավարության կազմում

26 Հոկտեմբեր, 2015 21:27
Բեռլինում Ասադին չեն տեսնում Սիրիայի կառավարության կազմում

Գերմանիայի իշխանությունները չեն պատկերացնում Սիրիայում իրադարձությունների զարգացման սցենար, որի դեպքում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ-Ասադը կարող է մտնել անցումային կառավարություն. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

«Որքանով ես կարող եմ դատել, տարածաշրջանում շատ խաղացողներ ու ուժեր կան՝ ներառյալ Թուրքիան, Սաուդիան Արաբիան, Պարսից ծոցի այլ երկրները, որոնց համար անմիտ է, և մենք ևս չենք կարող պատկերացնել, որ Ասադը կարող է դառնալ անցումային կառավարության մաս»:

 

Լրահոս

Դիտել ավելին