Կարևոր իրադարձություններ

Միհրան Պողոսյանն ազատվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից

23 Ապրիլ, 2016 19:14
Միհրան Պողոսյանն ազատվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միհրան Պողոսյանին ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից ազատելու մասին։
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Միհրան ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»:

 

Լրահոս

Դիտել ավելին