Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել.

23 Ապրիլ, 2016 17:39
Հյուսիսային Կորեան սուզանավից բալիստիկ հրթիռ է արձակել.

 

Հյուսիսային Կորեայի իշխանությունները երկրի արևելյան ափերի մոտ գտնվող սուզանավից իրականացրել են բալիստիկ հրթիռի արձակում, ինչի մասին հայտնում է ria.ru-ն` Հարավային Կորեայի ռազմական հրամանատարությանը հղումով:
 

Հրթիռի արձակումն իրականացվել է շաբաթ օրվա 2-րդ կեսին: Այժմ Սեուլն աչալուրջ հետևում է Փհենյանի գործողություններին:


Ճապանոկան ԶԼՄ-ներն իրենց հերթին վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը` հայտնել են, որ Հյուսիսային Կորեան մի քանի արկ է արձակել Ճպոնական ծովի ուղղությամբ:

Արկերի տեսակի մասին որևէ տեղեկություն չկա, նշվում է միայն, որ դրանք արձակվել են առավոտյան:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպը դիմել էր Հյուսիսային Կորեային`  կոչ անելով այդ երկիրի իշխանություններին օրինակ վերցնել միջնորդ «6-յակի» հետ պատմական միջուկային պայմանագիր կնքած ու միջուկային ծրագրի զարգացումը սառեցրած Իրանից:

 

Լրահոս

Դիտել ավելին