Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է Հադրութ

23 Ապրիլ, 2016 16:32
Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է Հադրութ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին այցելել է Հադրութ քաղաք և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Հադրութի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
 

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, «Երկրապահ կամավորականների միության» վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին