Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դատարանն ընթացք է տվել ԿՀՎ-ի համար կտտանքների համակարգ մշակած հոգեբանների դեմ հայցին

23 Ապրիլ, 2016 12:39
ԱՄՆ դատարանն ընթացք է տվել ԿՀՎ-ի համար կտտանքների համակարգ մշակած հոգեբանների դեմ հայցին

ԱՄՆ դաշնային դատարանն ընթացք է տվել երկու նախկին ռազմական հոգեբանների դեմ հայցին, որոնք ԿՀՎ-ի համար հարցաքննության համակարգ են մշակել նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կառավարման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հայցը ներկայացրել է Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միություն ոչ կոմերցիոն կազմակերպությունը: Նա ներկայացնում է 3 մարդկանց շահերը, որոնց, կազմակերպության տվյալներով, կտտանքների են ենթարկել հատուկ ծառայությունները: Նրանց մեջ կան Սոմալիից, Լիբիայից և Աֆղանստանից գնացածներ, որոնց ԿՀՎ-ն ձերբակալել է 2000-ական թթ.: Նրանցից մեկը մահացել է Աֆղանստանում կտտանքներից առաջացած հիպոթերմիայից: Նրանցից ոչ մեկին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել:

Փաստացի սա առաջին հայցն է ԱՄՆ-ում, որը վերաբերում է ԿՀՎ կտտանքներին: Միության տվյալներով՝ նախկինում նման հայցերը դատարանը չի ընդունել ԱՄՆ անվտանգության շահերի պաշտպանության նկատառումներով:

Միության տեղեկությամբ՝ հոգեբաններ Ջեյմս Միթչելը և Բրյուս Ջեսսենը ԿՀՎ-ին համոզել են «կտտանքներն ընդունել որպես պաշտոնական քաղաքականություն»: Նրանց մշակած ծրագիրը ենթադրում է ճնշման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ սովը, ծեծը, անքնությամբ կտտանքները, ջուր լցնելը: Այդ մեթոդները պետք է կոտրեին կալանավորների կամքը:

Միթչելի և Ջեսսենի պաշտպանությունը դատարանին խնդրել է մերժել հայցը, քանի որ այդ ժամանակ նրանք քաղածառայող են եղել և պայմանագրով են աշխատել: Նրանք մշակել են ծրագիրը, բայց պատասխանատվություն չեն կրել այն բանի համար, թե դրանք ինչպես կիրականացվեն: Ըստ պաշտպանության՝ ամբողջ պատասխանատվությունը պետության վրա է:

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միության տվյալներով՝ 2002-2008թթ. կտտանքների է ենթարկվել մոտ 119 մարդ: Հիմա հոգեբանների մշակած ծրագիրն այլևս չի կիրառվում:

 

Լրահոս

Դիտել ավելին