Կարևոր իրադարձություններ

Քիլիս քաղաքի հրթիռակոծության հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4-ը՝ տուժել

23 Ապրիլ, 2016 11:20
Քիլիս քաղաքի հրթիռակոծության հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4-ը՝ տուժել

Թուրքիայի հարավային Քիլիս քաղաքի հրթիռակոծության հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4-ը՝ տուժել, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 22-ին։

 

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքում պայթել է 4 արկ, որոնք արձակվել են Սիրիային սահմանակից տարածքից, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերը։

 

Մահացածները Թուրքիայի քաղաքացիներ են, տուժածների թվում կա մեկ սիրիացի։

 

Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հարևան քաղաքում տեղակայված փախստականների ճամբար այցից մեկ օր առաջ։

 

Նրանց այցը նախատեսված էր մեկ շաբաթ առաջ և ներառում էր այցելություն նաև հրթիռակոծված Քիլիս քաղաք: Այն ընդունել է մինչև 130.000 սիրիացի փախստական: 

 

Լրահոս

Դիտել ավելին