Կարևոր իրադարձություններ

Բարաք Օբաման շփվել է 2-ամյա գահաժառանգ արքայազն Ջորջի հետ

23 Ապրիլ, 2016 10:33
Բարաք Օբաման շփվել է 2-ամյա գահաժառանգ արքայազն Ջորջի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիա այցի ընթացքում ընթրել է Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի, ինչպես նաև արքայազն Հարիի հետ, նաև՝ շփվել է 2-ամյա գահաժառանգ արքայազն Ջորջի հետ, ով դուրս է եկել ԱՄՆ նախագահի հետ ծանոթանալու գիշերազգեստով, հայտնում է The Daily Mail-ը։

 

Ընթրիքը կայացել է Քենսինգթոնյան պալատում։ Թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում Բարաք ու Միշել Օբամաները զրուցում են թագավորական ընտանիքի անդամների հետ, մյուս նկարում՝ նրանք, ինչպես նաև արքայազն Ուիլյամը, Հարին և Քեյթը նստավայրի մուտքի մոտ նկարվում են։
 

Սակայն ամենամեծ ուշադրությանն արժանացել է փոքրիկ Ջորջի և Օբամայի հանդիպման լուսանկարը, որտեղ փոքրիկ արքայազնը գիշերազգեստով է և մանկական սպիտակ խալաթով։ Նշվում է, որ Ջորջը նման հագուստով է եղել, քանի որ պատրաստվում էր քնելու։

 

Մեծ Բրիտանիայից հետո Օբաման կմեկնի Գերմանիա։
 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին