Կարևոր իրադարձություններ

Դի է հայտնաբերվել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում

23 Ապրիլ, 2016 10:17
Դի է հայտնաբերվել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում

Ապրիլի 22-ին, ժամը 22.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստ. Զորյան փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Ա. Հ. 1959թ. ծնված) չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Ա. Հ.-ի բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է վերջինիս դին:

 

Լրահոս

Դիտել ավելին