Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաթանկ շոկոլադները

23 Ապրիլ, 2016 20:00
Աշխարհի ամենաթանկ շոկոլադները

Աշխարհում շատ քիչ մարդիկ կան, ովքեր չեն սիրում շոկոլադ: Կան մարդիկ էլ, ովքեր իրենց կյանքը չեն պատկերացնում առանց դրա: Ամեն տարի մարդիկ տոննաներով շոկոլադ են գնում: Ամբողջ աշխարհում շոկոլադ պատրաստողները օգտագործում են այն պատրաստելու գաղտնի բաղադրատոմսեր` յուրահատուկ համ ստանալու համար: Ըստ կատարված հարցումների` միայն ամերիկացիները տարեկան ծախսում են 13 միլիարդ դոլար շոկոլադի համար: Կան մարդիկ, սակայն, ովքեր պատրաստ են 500 գրամ շոկոլադ գնելու համար վճարել 2.600 դոլար: Ներկայացնում ենք ամենաթանկ շոկոլադների հնգյակը` իսկական շոկոհոլիկների համար:

 

Le Chocolate Box – արժեքը` 1.5 միլիոն դոլար:

Ասում են` կանայք սիրում են նվերների երկու տեսակ, մեկը` զարդերի, իսկ մյուսը` շոկոլադի տեսքով: Իսկ եթե շոկոլադն արժե 1.5 միլիոն դոլար, ապա ավելի հաճելի նվեր է դառնում 2-րդ տարբերակը: Շոկոլադի այս տուփն ընդգրկում է շոկոլադի տեսականի և զարդարված է բարձրաճաշակ զարդերով` վզնոցներ, ականջօղեր, մատանիներ և թևնոցներ` պատրաստված դեղին և կապույտ ադամանդներով, ինչպես նաև սապֆիրով:

 

Սվարովսկի քարերով պատված շոկոլադ – արժեքը` 10.000 դոլար:

Եթե ցանկանում ենք ճոխությունը տեղափոխել այլ հարթություն, ապա սվարովսկի քարերով պատված այս շոկոլադները դրա վառ օրինակն են: Շոկոլադը պատկանում է Patchi ընկերությանը: Տուփի մեջ կա 49 կտոր շոկոլադ, որոնք փաթաթված են թավշյա կտորների մեջ, իսկ դրանք վրա սվարովսկի բյուրեղյա ծաղիկներ են: Տուփը պատրաստված է կաշվից և ոսկուց:

 

Fritz Knipschildt’s Chocopolagie – արժեքը` 2.600 դոլար` 450 գրամը:

Այս շոկոլադը հայտնագործել է Ֆրիս Կնիպսչիլդը, որն էլ համարվում է աշխարհի ամենաթանկ և համեղ շոկոլադներից մեկը: Շոկոլադի բաղադրատոմսը ստեղծվել է 1999 թվականին: Շոկոլադե այս տրյուֆելի յուրաքանչյուր կտորը գնահատվել է 250 դոլար: Այն պատրաստվում է Ֆրանսիայում:

 

Noka Vintages Collection – արժեքը` մեկ ֆունտը 854 դոլար:

Այս համեղ շոկոլադի արմատները գալիս են Վենեսուելայից: Աշխարհի ամենաթանկ շոկոլադներից մեկը պատրաստված է 75% մաքուր կակաոյից և այլ բաղադրիչներից, ինչպիսիք են կակաոյի յուղը և շաքարը, այն համարվում է ամենամաքուր շոկոլադը:

 

Wispa Gold chocolate – արժեքը` 1.628 դոլար:

Շոկոլադի փաթեթավորումը ոսկուց է: Շոկոլադի այս մի կտորը, որի արժեքը 1.628 դոլար է, իսկական վայելք է շոկոհոլիկների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին