Կարևոր իրադարձություններ

45.000 ք/կմ հայրենիքը մեր արժանապատվության հարցն է, որի համար կարելի է ապրել ու մեռնել, ապրել ու մեռնել

22 Ապրիլ, 2016 23:44
45.000 ք/կմ հայրենիքը մեր արժանապատվության հարցն է, որի համար կարելի է ապրել ու մեռնել, ապրել ու մեռնել

Ականատեսներն ասում են, որ մարշալ Կ. Ռոկոսսովսկին Մոսկվայի համար մղվող մարտերի օրերին մշակում էր Բեռլինը գրավելու օպերացիան: Ոմանց դա անհեթեթություն էր թվում:

Միայն 1945թ. մայիսի 9-ին հասկացան, թե ինչ արդյունքների կարող է հանգեցնել ինտելեկտի, ստատեգիական մտածելակերպի համադրությունը տղամարդկության ու կամքի հետ, ապրել-մեռնելու վերաիմաստավորման հետ:

300.000 ք/կմ հայրենի միջավայրը կորցրել, թառել ենք 45.000 ք/կմ տարածքի վրա ու դեռ ոչինչ չհանձնած՝ կասկածի տակ ենք առնում պահել-չպահելու վճռականությունն ու կարողությունը:

Տեսանելի ապագայում Կարսի, Սուրմալույի, Նախիջևանի և Քուր գետի արևելյան ափի վրա հավակնություն ունեցող ազգին սազական չէ նման քննարկումն ու նման նվնվանությունը:

Նապոլեոնն ասում էր «ամեն ինչ կարելի է կորցնել, բացի արժանապատվությունից»: 45.000 ք/կմ Հայրենիքը մեր արժանապատվության հարցն է, որի համար կարելի է ապրել ու մեռնել, ապրել ու մեռնել:

Միհրան Հակոբյան. Ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին