Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ չկա. Շարմազանով

22 Ապրիլ, 2016 21:37
ԼՂ հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ չկա. Շարմազանով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ նոր փաստաթուղթ չկա: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել: Հայաստանը եղել, մնում է և կլինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, իսկ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին