Կարևոր իրադարձություններ

Ջորջ Քլունին ժամանեց Հայաստան (լուսանկարներ)

22 Ապրիլ, 2016 18:23
Ջորջ Քլունին ժամանեց Հայաստան (լուսանկարներ)
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորողների շարքում էր հայտնի գործարար, Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը:
 
Նշենք, որ այցի շրջանակներում Քլունին մասնակցելու է Aurora Prize for Awakening Humanity  միջազգային առաջին մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխության նպատակն է միավորել աշխարհի մարդասերներին և հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության:
 
Մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում։ Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անուն: Նշենք, որ Քլունին ժամանեց բարձր տրամադրությամբ, նրա առաջին հայկական բառն Հայաստանում «Բարև»-ն է: 
 
 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին