Կարևոր իրադարձություններ

Չինացի գիտնականներն Ալցհայմերի հիվանդության բուժման նոր եղանակ են հայտնաբերել

22 Ապրիլ, 2016 18:01
Չինացի գիտնականներն Ալցհայմերի հիվանդության բուժման նոր եղանակ են հայտնաբերել

Հոնկոնգի գիտության եւ տեխնիկայի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է մարդու օրգանիզմում հայտնաբերել սպիտակուց, որի միջոցով կարելի Է բարձրացնել Ալցհայմերի հիվանդության բուժման արդյունավետությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին այս մասին հայտնել Է Սինհ ուա գործակալությունը:   

«Մեզ հաջողվել Է պարզել, որ սպիտակուցի այդ տեսակն արդյունավետ կերպով նվազեցնում Է ճանաչողական գործառույթների խանգարումը եւ թեթեւացնում Է հիվանդության ախտանիշերը: Մկների վրա կատարված փորձերը հաստատել են մեր ենթադրությունները»,- հայտարարել Է ծրագրի ղեկավար Ե Յույժուն՝ նշելով, որ գիտնականներն այժմ կատարում են գիտափորձի արդյունքների ադապտացման եւ կլինիկական պրակտիկայում դրանց ներդրման աշխատանքներ:    

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այժմ աշխարհում Ալցհայմերի հիվանդությամբ տառապում Է ավելի քան 46 միլիոն մարդ: Մասնագետների հաշվարկներով՝ մինչեւ 2050 թվականն այս թիվը կարող Է կազմել 130 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին