Կարևոր իրադարձություններ

23 երեխա՝ Երևանից և Ստեփանակերտից, մկրտվել է

22 Ապրիլ, 2016 17:52
23 երեխա՝ Երևանից և Ստեփանակերտից, մկրտվել է

Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցության շրջանակում բազում ծրագրեր ու մի շարք հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվել: Հերթականը Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտության արարողությունն էր: Հայկական երկու պետությունների մայրաքաղաքներից 23 երեխա մկրտվել ու դարձել է լիարժեք հայ քրիստոնյա: Խորհրդանշական է, որ մկրտվող ստեփանակերտցի երեխաներն Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքներից են: Երևանցի փոքրիկներն էլ՝ Նորք-Մարաշում գտնվող մանկատնից և անապահով ընտանիքներից:

 Երեխաների հոգևոր հայր դառնալու ցանկություն էին հայտնել և կնքահայր դարձել Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը, Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի աշխատակազմերի անդամներ, ինչպես նաև ցանկություն հայտնած այլ անհատներ:
 «Կարևոր ու պատասխանատու առաքելություն է կնքահայր դառնալը, քանի որ այդպիսով նաև որոշակի պատասխանատվություն ես ստանձնում: Համոզված եղեք, որ բոլոր այս երեխաներն այսօրվանից դարձան նաև մեր ընտանիքների լիարժեք անդամներն, ու մեզանից յուրաքանչյուրը կանի հնարավորը, որպեսզի նրանք ունենան անհոգ մանկություն», - նշել է Սերգեյ Մկրտչյանը: 
 Ստեփանակերտցի պատանիները ոգևորությամբ նշել են, որ սա իրենց կյանքի ամենակարևոր պահերից է, որի մասին միշտ երազել են՝ մկրտվել և դառնալ լիարժեք քրիստոնյա:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին