2015 թվականի 9 ամիսների արդյունքներով Toyota Motor Corp.-ը վերադարձրել է վաճառքների ծավալով առաջատար ավտոընկերության կոչումը՝ Volkswagen-ի շուրջ սկանդալի ֆոնին, հաղորդում է rbc.ru-ն։
Ճապոնական խումբը հայտնել է այն մասին, որ վաճառել է 7,49 միլիոն մեքենա, մինչդեռ գերմանական կոնցեռնը հասել է 7,43 միլիոն ցուցանիշի։
2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Volkswagen-ը մատակարարումների ծավալով առաջ է անցել ճապոնական ընկերությունից, սակայն սեպտեմբերին Volkswagen-ի մոտ խնդիրներ են առաջացել ծրագրային ապահովման պատճառով։
Toyota Motors-ը վերադարձրել էր վաճառքների ծավալով առաջատարությունը 2012 թվականին: 2011 թվականին այն երրորդ տեղն էր գրավում՝ իր դիրքը զիջելով GM-ին և Volkswagen-ին: 2008-2010 թվականներին նույնպես Toyota-ն առաջին տեղն էր զբաղեցնում։