Կարևոր իրադարձություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

22 Ապրիլ, 2016 14:41
ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ վարկավորման և աջակցության ակնկալվող շրջանակը, այդ թվում` 2016-2018թթ. Երկրի գործառնությունների բիզնես պլանի հնարավոր փոփոխությունները, «Նորարարության և արտահանման խթանում արդյունաբերության զարգացման համար» տեխնիկական աջակցության ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ինչպես նաև աշնանը Նյու-Յորքում նախանշված «Հայաստան. Ներդրումային համաժողով» միջոցառման նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքը: Կարևորվել է միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, ինչը Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա ներդրումների խթանման հնարավորություն կտա` ներկայացնելով Հայաստանի ներդրումային գրավչությունն ու մրցակցային առավելությունները:

 
 

Լրահոս

Դիտել ավելին