Կարևոր իրադարձություններ

Օբաման նորից չի արտասանելու «Genocide» բառը

22 Ապրիլ, 2016 12:31
Հեղինակ՝ Մանվել Շահմուրադյան
Օբաման նորից չի արտասանելու «Genocide» բառը

Օբաման նորից չի արտասանելու Genocide բառը: Ամեն տարի այս օրերի թերթերի նույն վերնագիրը: Ժամանակն է հասկանալ, որ չի կարելի եղեռնի ճանաչմանը ուղղել Հայաստանի ու սփյուռքի ամբողջ ներուժը, ճանաչումը դարձնել համահայկական իդեա: Մի տարի է անմոռուկը դոշներին ման են գալից, մտածում են ինչքան երկար անմոռուկ կրեն, էնքան հայրենասեր են: Հիմա կսկսվի՝ մոմերով երթ, ջահերով երթ.....: Էնքան մտածեցինք եղեռնի ճանաչման մասին, որ կանգնեցինք երկրորդ եղեռնի սպառնալիքի տակ: 
Ժամանակն է ազատվել անմոռուկային մտածելակերպից ու արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ու սփյուռքի ամբողջ էներգիան ուղղել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին