Կարևոր իրադարձություններ

Առեղծվածային դեպք Երևանում

22 Ապրիլ, 2016 10:57
Առեղծվածային դեպք Երևանում

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ Արտակարգ իրավիճակնների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան 86 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Տեղում աշխատում է նաև ԱԻն ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի, ում ինքնությունը պարզվում է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզում են ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ինչպես նաև մահացածի ինքնությունը: Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/04/22/83074/

 

Լրահոս

Դիտել ավելին