Կարևոր իրադարձություններ

Սիրիայի վարչապետը հայտնել է Թուրքիայից Սիրիա 5000 գրոհային անցնելու մասին

21 Ապրիլ, 2016 18:22
Սիրիայի վարչապետը հայտնել է Թուրքիայից Սիրիա 5000 գրոհային անցնելու մասին

Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Քաթարը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում են ոչնչացնել Սիրիայի ենթակառուցվածքները և տնտեսությունը՝ զինելով այդ երկրում գտնվող ահաբեկիչներին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին РИА Новости-ին տված հարցազրույցում:


Նրա խոսքերով՝ անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայի հետ սահմանից սիրիական Հալեպ և Իդլիբ շրջաններ են անցել ավելի քան 5 հազար գրոհային:


«Դրան զուգահեռ այդ երկրները փորձում են էլ ավելի ավիրել ենթակառուցվածքները, ոչնչացնել սիրիական ժողովրդի տնտեսական հնարավորությունները և Սիրիան հասցնել «չկայացած պետության» կարգավիճակի»,- հավելել է նա:


«Բայց սիրիական բանակի, ժողովրդի, նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ երկրի ղեկավարության, ինչպես նաև ընկերների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահի Պուտինի շնորհիվ, նրանք չեն հասել հաջողության: Մեր կազմակերպված պատասխանը թույլ չի տվել Սիրիան պարտված կողմ դարձնել: Մենք պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, որտեղ էլ այն լինի Սիրիայում: Առաջին հերթին Ջեբհատ ան-Նուսրայի և ԻՊ-ի դեմ»,- նշել է Սիրիայի վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին