Կարևոր իրադարձություններ

Բրեյվիկին կթույլատրեն երկրպագուհուն ընդունել բանտում

21 Ապրիլ, 2016 16:21
Բրեյվիկին կթույլատրեն երկրպագուհուն ընդունել բանտում

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին կթույլատրեն իր խցում ընդունել իրեն սիրահարված կնոջ: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Երկրպագուհու անձի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ բացի նրանից, որ նրա անունը Վիկտորյա է, և որ նա ահաբեկչին հարյուրավոր նամակներ է գրել բանտ ընկնելուց հետո: Մինչև հիմա նրանց հարաբերությունները բացառապես պլատոնական են եղել: Թեև Վիկտորյան բազմիցս փորձել է Բրեյվիկի հետ հանդիպման հասնել, նրան մերժել են:

2011թ. հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն է կազմակերպել Օսլոյի կենտրոնում, որի հետևանքով 8 մարդ է զոհվել: Այնուհետև նա ուղևորվել է Ուտոյա կղզի և հրաձգություն իրականացրել այնտեղ տեղակայված երիտասարդական ճամբարում: Կղզում նրա զոհն է դարձել 69 մարդ, հիմնականում՝ դեռահասներ: Ավելի ուշ Նորվեգիայի դատարանը Բրեյվիկին դատապարտել է 21 տարվա ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին