Կարևոր իրադարձություններ

«Սթիվ Ջոբս» ֆիլմը տապալվել է ամերիկյան վարձույթում

26 Հոկտեմբեր, 2015 16:20
«Սթիվ Ջոբս» ֆիլմը տապալվել է ամերիկյան վարձույթում

«Սթիվ Ջոբս» կենսագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, տապալվել է ամերիկյան վարձույթում, գրում է Variety-ն։

 

Առաջին հանգստյան օրերի ընթացքում ֆիլմն աշխատել է ընդամենը 7,3 միլիոն դոլար՝ չհայտնվելով անգամ ամերիկյան «բոքս-օֆիսի» (տերմին, որը նշանակում է տոմսերի վաճառքից ստացված եկամուտ) առաջին հնգյակում։

 

Հոկտեմբերի սկզբին փակ ցուցադրությունների ժամանակ ֆիլմը հաջողություն է ունեցել, այդ պատճառով ենթադրվում էր, որ այն կկարողանա առնվազն 20 միլիոն դոլար վաստակել առաջին հանգստյան օրերին։ Արդյունքում այն շատ քիչ է առաջ անցել Էշթոն Քութչերի մասնակցությամբ Ջոբսի մասին մեկ այլ ֆիլմի ցուցանիշներից, որը երկու տարի առաջ սկսել է 6,7 միլիոն դոլարով և նույնպես տալավել։

 

Հաղորդվում է, որ Ջոբսի մասին ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 30 միլիոն դոլար:

Ֆիլմը հայտնվել է անցած տարի Sony Pictures-ի աշխատակիցների նամակագրությունը կոտրելու հետ կապված սկանդալի կենտրոնում: Ընկերությունը ցանկանում էր, որ ֆիլմում Ջոբսի դերում հանդես գա Քրիստիան Բեյլը, իսկ ռեժիսորը լինի Դևիդ Ֆինչերը: Այն բանից հետո, երբ երկուսն էլ դուրս են մնացել նախագծից, իսկ Sony ընկերության ղեկավարության վեճերը ֆիլմի շուրջ հանրային են դարձել, պրոդյուսեր Սքոթ Ռուդինը պայմանավորվել է Universal-ի հետ աշխատանքները նոր կազմով սկսելու մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին