Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի ուսանողներ էին աշխարհի ամենահարուստ մարդիկ

21 Ապրիլ, 2016 00:00
Ինչպիսի ուսանողներ էին աշխարհի ամենահարուստ մարդիկ

Wnews.am-ը  ներկայացնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ուսանողական տարիների լուսանկարներն ու նրանց կրթությունը։

 

Բիլլ Գեյթս.

99

Microsoft-ի հիմնադիրը, ով իր 79,2 մլրդ դոլար կարողությամբ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը, սովորել է Հարվարդի համալսարանում։

1973թ. նա ընդունվել է իրավաբանական ֆակուլտետը, սակայն առաջին կուրսի ավարտից հետո ընտրել է ծրագրավորողի մասնագիտությունը, որով հետաքրքրված էր  13 տարեկանից։  1974 թ. նա թողել է համալսարանը։

Հետաքրքիր փաստ.Հարվարդում Գեյթսը ծանոթացել է Սթիվ Բալմերի հետ, ով հետագայում նրան փոխարինել է  Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնում։

Ջեֆֆ Բեզոս.

2

Amazon.com-ի հիմնադիր եւ տնօրեն։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկում 15-րդն է եւ ունի 34,8 մլրդ կարողություն։

Նա ավարտել է Փրինսթոնյան համալսարանը։
Ջեֆֆը պատրաստվում էր զբաղվել ֆիզիկայով, սակայն արդյունքում  1986-ին ավարտեց Փրինսթոնյան համալսարանի էլեկտրոտեխնիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը։
Հետաքրքիր փաստ. Նա ուսանողական բարձր վարկանիշ ունեցող   Phi Beta Kappa եւ Tau Beta Pi ակումբների անդամ էր, ինչպես նաեւ եղել է  Students for the Exploration and Development of Space միջազգային  կազմակերպության Փրինսթոնյան բաժնի ղեկավար։

Մարկ Ցուկերբերգ.

3

Facebook-ի հիմնադիր Ցուկերբերգը աշխարհ ամենահարուստ մարդկանց թվում 16-րդն է եւ ունի  33,4 մլրդ դոլարի կարողություն։

Նա սովորել է Հարվարդի համալսարանում։
2002 թ. Մարկն ընդունվել է հոգեբանության ֆակուլտետը զուգահեռ այցելել նաեւ ծրագրավորման կուրսերի։ Համալսարանը թողել է  2004 թվականին։

Միխայիլ Ֆրիդման.

4

«Альфа-групп» եւ Letter One-ի հիմնադիր։ Ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է  68-րդ տեղը։ Նա ունի 14,6 մլրդ դոլարի կարողություն։

Ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը (МИСИС)։

Ավարտել է գունավոր մետաղների ֆակուլտետը։

Հետաքրքիր փաստ. նա երկու տարի շարունակ դիմել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնոլոգիական համալսարան, սակայն հրեական ծագման պատճառով չի ընդունվել։

Վլադիմիր Պոտանին.

5

լուսանկարում աջ կողմից առաջինը

«Интеррос»ընկերության հիմնադիր եւ նախագահ Վլադիմիր Պոտանինը, ով գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը եւ ունի 15,4 մլրդ դոլարի կարողություն, ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը։

1983 թ. նա ավարտել է ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

Հետաքրքիր փաստ. նա Լեոնիդ Բրեժնեւի թոռան համակուրսեցին է։

 

Լրահոս

Դիտել ավելին