Կարևոր իրադարձություններ

Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը վերջին 20 երկրների թվում է

20 Ապրիլ, 2016 21:17
Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը վերջին 20 երկրների թվում է

Մամուլի ազատության վերաբերյալ վարկանիշային աղյուսակում 180 երկրների մեջ Ադրբեջանը վերջին 20 երկրների թվում է` զբաղեցնելով 163-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Լրագրողներհն առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից պատրաստված 2016 թվականի Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը նշվում է մամուլի ազատության մակարդակով առավել խնդիրներ ունեցող 18 երկրների շարքում (նախորդ տարվա 162-ի փոխարեն, Ինդեքսում զբաղեցրել է 163-րդ տեղը):

«Վարկանիշն անդրադարձնում է լրագրողական ազատության վրա գրոհների ինտենսիվությունը եւ նրանց անկախությունը կառավարություններից, գաղափարախոսությունից եւ մասնավոր հատվածի շահերից», -ասվում է «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության մամուլի տեղեկագրում (medusa.io):

Վարկանիշի վերջին երեք տեղերն անփոփոխ զբաղեցնում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան եւ Էրիթրեան, որոնց «Լրագրողներն առանց սահմանների»-ն անվանում է «դժոխային եռյակ»:

Վարկանիշում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը 4 հորիզոնականով առաջընթաց է գրանցել` զբաղեցնելով 74-րդ տեղը:

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ինչպես նաեւ Եվրամիության անդամ Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) եւ Կիպրոսը (81-րդ տեղ):

Վարկանիշում Թուրքիան զբաղեցրել է 151-րդ տեղը, Ռուսաստանը` 148-րդ տեղը, Իրանը` 169-րդ տեղը:

Ամենազատ երկրների հնգյակում են Ֆինլյանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան, եւ Նոր Զելանդիան:

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, աշխարհում ուժեղացել են իշխանությունների եւ մասնավոր բիզնեսի կողմից լրագրողների նկատմամբ ճնշումները:

 

Լրահոս

Դիտել ավելին